Պրահայի կենտրոնում՝ Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գլխավոր մասնաշենքում, տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում, կան զոհեր եւ վիրավորներ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ կան 11 զոհ և 9 վիրավոր:

Պաշտոնական աղբյուրները այլ մանրամասներ չեն հայտնում։ Հայտնի է միայն, որ հարձակվողը չեզոքացված է։

Փակվել է ֆակուլտետի մասնաշենքի հարակից ողջ տարածքը՝ Յան Պալախի հրապարակը, ինչպես նաեւ մետրոյի Ստարոմեստսկա կայարանը։

Մասնաշենքի մոտ են փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Ռակուշանը ու Պրահայի քաղաքապետ Սվոբոդան։ Նրանք Չեխական հեռուստատեսությանը տված հարցազրույցում կոչ արեցին բնակչությանը չխանգարել իրավապահ մարմիններին, հարակից տարածքներում չխմբվել եւ մեքենաների մեջից դուրս չգալ։

Ոստիկանության հատուկ ուժերը ֆակուլետի մասնաշենքի բոլոր սենյակները ստուգում են՝ բացառելու համար հարձակվողի հետ կապ ունեցող այլ մարդկանց գոյությունը։ Ուսանողներն ու դասախոսները արդեն տարհանվել են։

625