
«Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինի մահը ավիավթարի ժամանակ սպանություն էր, որը կազմակերպել էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչներին և Ռուսաստանի հետախուզության աշխատակիցներից մեկին։
Ըստ տեղեկությունների՝ Պատրուշևը Վլադիմիր Պուտինին զգուշացնել Պրիգոժինի աճող ազդեցության մասին դեռ 2022 թվականի ամռանը։ Սակայն, այն ժամանակ, նրանց խոսքով, ՌԴ նախագահն անտեսել է նախազգուշացումները, հատկապես, որ Վագների ՊՄԿ-ն հաջողության էր հասնում ուկրաինական պատերազմում։
Ռուս հետախուզության նախկին աշխատակիցը պնդում է, որ ամեն ինչ փոխվել է 2022 թվականի հոկտեմբերին այն բանից հետո, երբ Պրիգոժինը զանգահարել է Պուտինին և «կոպտորեն» բողոքել զինամթերքի պակասից։ Այս խոսակցությունը լսել է Պատրուշևը, որն այնուհետև այն օգտագործել է Պուտինին համոզելու իրեն դիստանցավորել Պրիգոժինից, ով, ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, դարձել էր վտանգավոր և այլևս չէր հարգում Կրեմլի հեղինակությունը։
2023 թվականի հունիսի 23-ին Պրիգոժինն հարձակումից հետո Պատրուշևը «իր ձեռքն է վերցրել իշխանությունը», նշում է հրատարակությունը։ Ըստ ռուսական հետախուզության նախկին աշխատակցի, օգոստոսի սկզբին, երբ Վագների ՊՄԿ խռովությունն արդեն ավարտված էր, և Պրիգոժինը պետք է «գնար» Բելառուս, Պատրուշևը հրամայեց իր օգնականին սկսել «Պրիգոժինին վերացնելու» գործողությունը նախապատրաստել։ Արևմտյան հետախուզական գործակալությունների ներկայացուցիչները պնդում են, որ Պուտինին հետագայում ցույց են տվել այդ ծրագրերը, և նա չի առարկել։