Որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը․ Մարիաննա Մխիթարյանը հեռանում է
Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հրաժարական է ներկայացրել :
Այս մասին վերջինս հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:
«Թանկագին ընկերներ, իմ հարազատ Ռուսական թատրոն, ես որոշում եմ կայացրել թողնել իմ զբաղեցրած պաշտոնը, նախքան պաշտոնավարման ժամկետի լրանալը: Այս տարիների ընթացքում դուք ինձ հարազատ մարդիկ եք դարձել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել, թանկագիններս, իսկ հաջորդ տնօրենին բարեբեր աշխատանք եմ մաղթում:
Երջանկություն, առողջություն, խաղաղություն և նորանոր ստեղծագործական հաջողություններ: Շնորհավոր Ամանոր»,- գրել է նա։
29 Դեկտեմբեր, 2023 16:57
3888