Գարեգին Բ-ն հրաժարվել է ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից, նա ուլտիմատում է դրել. Բաղդասարյան
Համացանցում լուրեր են շրջանառվում, որ այս տարի Գարեգին Բ-ի ուղերձը չի հեռարձակվելու եթերով:
Շրջանառվող լուրերին «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է նաև բլոգեր Ռոման Բաղդասարյանը:
Նա, հղում անելով իր հավաստի աղբյուրների տեղեկություններին, գրել է, որ Գարեգին Բ-ն հրաժարվել է մի շարք հեռուստաալիքների և Հանրային հեռուստաընկերության եթերում իր ամանորյա տեսաուղերձի հեռարձակումից։
«Գարեգին Բ-ն ուլտիմատում է դրել հեռուստաալիքների առաջ, որ իր ելույթը պետք է անպայման ժամը 12-ին հեռարձակվի, հակառակ դեպքում պետք չէ հեռարձակել։ Բնականաբար, այս ուլտիմատումը ավելորդ կրքեր է բորբոքել շատերի մոտ, հեռուստաալիքներից շատերին ոչինչ չի մնում, բացի Գարեգին Բ-ի տեսաուղերձը չհեռարձակելուց»,- գրել է Բաղդասարյանը:
01 Հունվար, 2024 00:50
2899
Ե՞րբ կհեռացվի Գարեգին Բ-ն Մայր Աթոռից. Նատալի Սինորյանի մեկնաբանությունը
24 Օգոստոս, 2026 18:15
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է
17 Օգոստոս, 2026 21:35
Գերմանիայում մահացել է ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը
15 Մայիս, 2026 15:38