Լրագրող Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ե՞րբ հայկական կողմը պատերազմում կունենա նկատելի հաջողություն.

Մենք՝ հայերս, պատերազմին նայում ենք չափազանց զգացմունքային աչքերով՝ դժգոհելով, որ

- թշնամին ռմբակոծում է Արցախի բնակավայրերը,

- աշխարհը մեզ միանշանակ չի պաշտպանում և կողքից դիտում է,

- մեր բարեկամ երկրները չեն շտապում մեզ օգնության:

Առաջարկում եմ ռազմական գործողություններին նայենք այլ հայացքով: Դա մի իրողություն է, որտեղ կողմերը դնում են ամեն ինչ հաջողության հասնելու համար: Մեր թշնամին նոր չէ, որ ցույց է տալիս իր կերպարը, և սպասել, որ նրանք պետք է հավատարիմ մնան միջազգային ամուլ արժեքներին, առնվազն միամտություն է: Իսկ ո՞վ ասաց, որ հայկական բանակը համարժեք պատասխան չի տալիս թշնամուն ու չի ջարդում նրա ողնաշարը իր մարտավարական ճիշտ քայլերով: Հիշենք, որ բանակը կռվում է ու շատ լավ է կռվում:

Մեզ թվում է, թե մյուս երկրները պիտի մեզ ցավակից լինեն ու գան մեզ օգնության: Եկեք վերադառնանք այն օրերը, երբ, օրինակ, Սիրիան էր համատարած հարձակման ենթարկվում: Մենք՝ հայերս, ի՞նչ արեցինք: Ապրեցի՞նք նրանց ցավով, վազեցի՞նք նրանց օգնության: Ոչ: Այդ ցավը բացառապես Սիրիայի ցավն էր: Սիրիացի ժողովուրդը իր մեջ ուժ գտավ, իր զորքով կռվեց ահաբեկիչների դեմ, իսկ օգուտներ քաղեցին գերտերությունները՝ ըստ իրենց շահերի:

Պատերազմներում տուժում են միայն պատերազմող կողմերը, իսկ աշխարհը միշտ սպասում է արդյունքներին՝ հաղթողի կողքին կանգնելու համար: Հաղթողը կարող ենք մենք լինել, եթե ուշքի գանք առաջին մեկ ամսվա շոկից, աշխարհի ու դաշնակցիների օգնության անիմաստ սպասումից ու միավորվենք, կռվենք բացառապես մեր ուժերով: Մեր դաշնակիցները բացահայտ, կրկնում եմ, բացահայտ կերպով մեզ չեն օգնում, բայց այդ օգնությունը բացահայտ կդառնա, երբ մենք կարողանանք շտկել մեր մեջքը և կռվենք թշնամու դեմ առանց այս կամ այն երկրից օգնություն սպասելու»:

 

309