Տոկիոյում հսկայական թյունոսը վաճառվել է շուրջ 800,000 դոլարով
2024-ին Տոկիոյի ձկների ամենամեծ շուկայի առաջին աճուրդում հսկա կապույտ թյունոսը վաճառվել է 788,440 դոլարով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Ձկանը որսացել են Աոմորի նավահանգստային քաղաքի ափերի մոտ։ Նրա քաշը 238 կիլոգրամ է: Ձուկն աճուրդում գնել են ծովամթերքի մեծածախ վաճառող Yamayuki-ն և սուշիի ցանցի օպերատոր Onodera Group-ը:
Հսկայական թունոսը կպատրաստվի և կմատուցվի Michelin-ի աստղեր ունեցող սուշի ռեստորանում՝ Գինզա թաղամասում: Ըստ լրատվամիջոցների՝ ձկան համար վճարված գինն ամենաբարձրն է COVID-19 համավարակից ի վեր։
07 Հունվար, 2024 14:49
1108
Պայթել է Բեռլինի հսկայական ակվարիումը՝ 1 մլն լիտր ջրով. կան վիրավորներ (տեսանյութ)
16 Դեկտեմբեր, 2022 19:28
Սյունիքում ճանապարհին հսկայական ժայռաբեկորը պոկվել և ընկել է քաղաքացու վարած UAZ-ի վրա
12 Սեպտեմբեր, 2022 20:42
Երևանում հսկայական կոյուղատարը պայթել է, կեղտաջրերն էլ ողողել են Հրազդանի կիրճը
27 Փետրվար, 2022 16:26