5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի արևելյան շրջաններում:

 

Ինչպես տեղեկացնում է ռուսական  Gazeta.ru-ն, ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը  գրանցվել է Թուրքիայի` ավելի քան մեկ միլիոն բնակչություն ունեցող Գազիանտեպ քաղաքից 175 կմ հեռավորությամբ:

 

Հաղորդվում է, որ երկրաշարժի հիպոկենտրոնը եղել է 7 կմ խորությամբ:

 

Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

1364