ԵԱՏՄ անդամ երկրներում նույնատիպ չեն գիտական աստիճանները. հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ Հայաստանը գնում է գիտական աստիճանների միաստիճան համակարգի. «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքը կկարգավորի։ Գնում ենք մի ճանապարհով, որ գիտությունների դոկտորներն ու թեկնածուները մի աստիճանի մեջ տեղավորվեն, ինչպես ժամանակակից, առաջադեմ արևմտյան փորձն է»,- ասել է նա։

Փոխնախարարը, ԱԺ հանձնաժողովում ներկայացնելով համապատասխան համաձայնագիրը, նշել է, որ դրա վավերացումից հետո Հայաստանի գիտությունների թեկնածուն կամ դոկտորը արդեն կճանաչվեն նաև ԵԱՏՄ երկրներում։

404