«ԵՄ-ի և Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ արդեն մեկնարկել է Մեղրու մաքսակետի շինարարությունը». այսօր հրավիրած ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով՝ Երևանում և Սյունիքում շարունակվում են ԱՏԳ կենտրոնների և «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիներին սպասարկող կենտրոնների ստեղծման աշխատանքները, ինչպես նաև՝ Բագրատաշենի կետի վերակառուցումը․

«Նախնական մաքսային հայտարարագրումը հնարավորություն է տալիս 2-3 օր տևող պրոցեսը կրճատել մինչև մի քանի րոպե կամ 1-2 ժամ»,- ասաց Բադասյանը՝ նշելով, որ այս համակարգով արդեն սպասարկվել է շուրջ 9000 դիմում։

338