Ֆրանսիական ՛՛Le Figaro՛՛ ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոն իր թվիթերյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին:

«Ալիևը կրկին ուժեղացրել է ճնշումը՝ Հայաստանից պահանջելով հրաժարվել իր ինքնիշխանությունից և թուրքական միջանցք ստեղծել Նախիջևանի և Ադրբեջանի միջև։

Սա Ադրբեջանում փետրվարյան նախագահական ընտրություններից առաջ բնակչությանը տաքացնելու, ինչպես նաև հայերին ուղղված սպառնալիքների շարունակությունն է»,-նշել է նա:

491