Հունվարի 16-ին, ժամը 07։50-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հագվի գյուղում այրվում է խանութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և ջոկատի Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հագվի գյուղի 1-ին փողոցում գտնվող մթերային խանութում (մոտ 80 քմ, սեփականատեր Ս․ Մ․)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։33-ին, մարվել՝ 11։05-ին։ Այրվել է խանութը՝ գույքով։

288