Հայ լողորդները Փարիզ-2024-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն Դոհայում
Փետրվարի 2-18-ը Դոհայում կկայանա լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի համար: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:
Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել հունիսին Բելգրադում նախանշված Եվրոպայի առաջնությանը, որը նույնպես վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար:
17 Հունվար, 2024 18:29
588
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
06 Մարտ, 2026 13:18
Գարիկ Միքայելյանը 48 վայրկյանում 50 մետր է լողում՝ առանց ձեռքերի․ տեսանյութ
23 Փետրվար, 2026 13:05
«ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար. առաջին փուլին ավելի քան 1040 դպրոցական է մասնակցել
05 Նոյեմբեր, 2025 13:19