![](https://araratnews.am/admin/images/1705563988.jpg)
![](https://araratnews.am/front/images/advertisement/flyone_1.png)
Խաղամոլությունը չարիք է, մարդիկ փորձում են հեշտ ճանապարհով գումար վաստակել, բայց հեշտ ճանապարհով կորցնում են ամեն ինչ: Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Արձանագրված է, որ դա լուրջ խնդիր է ամբողջ հանրության շրջանում, բայց դա զինված ուժերում է լուրջ խնդիր և բերում է հետևանքների, ցավոք սրտի, երբեմն ողբերգալի հետևանքների և այդ հարցին պետք է տրվի լուծում: Պատասխանատվության մեխանիզմների մասով չեմ կարող ասել՝ արդյոք դրա ճիշտ լուծումը կլինի պատասխանատվության կոնկրետ մեխանիզմների ներդրումը, թե՞ զինծառայողների բանկային քարտերի որոշակի լիմիտավորումը: Գերատեսչությունները պետք է աշխատեն բալանսավորված լուծում գտնելու համար»,- լրագրողի հարցին պատասխանելով նշեց պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Ջուլհակյանը նաև նշեց, որ քննարկումներ սկսվել են այն ուղղությամբ, թե ինչպես պետք է անեն, որ զինծառայողները խաղադրույքներ չկատարեն: