Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում հունվարի 19-ի ժամը 11:00-ին և Սաղմոսավան բնակավայրերում՝ ժամը 12:00-ին անցկացվելու են ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ նշված բնակավայրերի բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։

421