Այսօր՝ հունվարի 19-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի «Հայրենիք»-ի գետնանցումում դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը:

Ոստիկաններն ու քննիչները նշված գետնանցումում գտնվող անկյունային հատվածի ստվարաթղթերի տակից հայտնաբերել են անձը չպարզված միջին տարիքի տղամարդու՝ անճանաչելի և նեխած վիճակում դիակ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

4078