Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում
Հայաստանում վերջին ժամերին ինտերնետի աշխատանքի խափանումներ են դիտվում։ «Յուքոմ» ընկերության տեխնիկական բաժնից հայտնեցին, որ խնդիրն ամբողջ Հայաստանով մեկ է։ Վնասվել է երկիր մտնող օպտիկամանրաթելային մալուխը։
«Ամբողջ Հայաստանում այս պահին ինտերնետային արագության անկում է դիտվում»,- նշեց մասնագետը։
Մասնավորապես, բավականին դանդաղել է օտարերկրյա կայքերից օգտվելը։Քանի որ խնդիրը երկրի ներսում չէ, այլ դրսում, ըստ էության՝ տարածաշրջանային, մասնագետը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե այն երբ կկարգավորվի։
«Ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում խնդիրն արդեն կվերացվի»,- հայտնեցին տեխնիկական բաժնից։
21 Հունվար, 2024 17:52
610
Ինտերնետը Հայաստանում 4 անգամ ավելի էժան է, քան Ադրբեջանում. ինչ գներ են Հարավային Կովկասում
04 Հունվար, 2025 18:17
Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում խաղային ոլորտը կարգավորող օրենսդրությունում
30 Ապրիլ, 2024 18:53
Ինչով են բացատրում ինտերնետ կապի խափանումները Հայաստանում
24 Հունվար, 2024 20:05