Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Կիևի հարձակումները խաղաղ բնակչության և Դոնեցկի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հրեշավոր ահաբեկչություն է անվանել։

«Կիևի ռեժիմը շարունակում է ցույց տալ իր գազանի դեմքը, այն իմաստով, որ հարվածում է քաղաքացիական ենթակառուցվածքին, հարվածում է մարդկանց, խաղաղ բնակչությանը։ Դոնեցկի առևտրի կենտրոններին նախորդ օրը տեղի ունեցած հարվածը հրեշավոր ահաբեկչություն է։ Որովհետև օգտագործվում են անկանոն զենքեր, որոնք բազմաթիվ մարդկանց զոհվելու պետճառ են դարձել»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ հատուկ ռազմական գործողությունները կշարունակվեն, որպեսզի պաշտպանեն մարդկանց Կիևի ռեժիմի վտանգից։

Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հունվարի 22-ը սգո օր էին հայտարարել Դոնեցկում ուկրաինական բանակի հարվածի զոհերի հիշատակին։

ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից 24 ժամվա ընթացքում հանրապետության տարածքի գնդակոծության հետևանքով զոհվել է 28 մարդ, ևս 30-ը վիրավորվել են։

449