Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է Մինսկի խմբին անարդյունավետության մեջ ու նշել, թե իբր ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է եղել դիվանագիտական փակուղու հասնելու հանգամանքով: Աքարն այս հայտարարությունն արել է Թուրքիայի Ազգային պաշտպանության համալսարանի և Ռազմական ինստիտուտների 2020-2021 ուսումնական տարվա բացման արարողությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը»-ը, վկայակոչելով «Յենի Կոնյա» համացանցային լրատվամիջոցում հրապարակված անդրադարձը,ի թիվս այլ ռազմաքաղաքական ու տարածաշրջանային հարցերի, Հուլուսի Աքարն իր ելույթում անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիային, նշելով, թե Մինսկի խմբի կողմից հակամարտության կարգավորման երկարաձգումն է Ադրբեջանին ստիպել ասել «արդեն բավական է» ու հարձակման անցնել:

Թուրքիայի պաշտպանության նախարարը ռազմական գործողությունների դադարեցման համար միայն մեկ նախապայման է առանձնացել. «Բոլորը պետք է հասկանան, որ մինչև Հայաստանը դուրս չգա «օկուպացված» (խմբ.) տարածքներից, գործողությունները չեն դադարի և հրադադար չի կնքվի»:

Թուրքիան ու Ադրբեջանի միջազգային հարաբերությունների եզակի մասնակիցներն են, որոնք հրադադարի հաստատման համար առաջ են քաշում նախապայմաններ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

932