Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ Միջազգային տիեզերակայանում (ISS) զրոյական գրավիտացիայի պայմաններում մրգերի և բանջարեղենի աճեցումը հնարավոր է: Բայց ինչպես նշում են Nature ամսագրի գիտնականները՝ կա լուրջ խնդիր՝ տիեզերական բույսերը թունավոր են:

Հետազոտողները պարզել են, որ բույսերը խոցելի են դարձել վտանգավոր միկրոօրգանիզմների վարակի նկատմամբ, ինչպիսին Salmonella enterica-ն է: Այս բացահայտումը կարևոր հետևանքներ ունի տիեզերքում սննդամթերքի անվտանգության համար: Անկշռելիության պայմաններում բույսերի իմունային համակարգը թուլանում է, ինչի հետեւանքով նրանք ավելի խոցելի են դառնում բակտերիաների և սնկերի հարձակման նկատմամբ:

Հետազոտությունները ցույց են տվել, որ նույնիսկ ջրով մանրակրկիտ լվանալուց հետո երաշխավորված չէ աղտոտված կանաչիների անվտանգությունը: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ տիեզերական թռիչքների ժամանակ բույսերը պաշտպանելու համար անհրաժեշտ է նոր մեթոդներ մշակել, որպեսզի տիեզերագնացները Երկրից հեռու կարողանան վայելել թարմ և անվտանգ սնունդ:

1029