2023-ին հիփոթեքային վարկի ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար
2023 թվականին արձանագրվել է հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների և շահառուների քանակի զգալի աճ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
«2023-ին ծրագրից օգտվող 38 911 շահառուի վերադարձվել է 51.9 մլրդ դրամ եկամտային հարկի գումար՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 42%-ով, իսկ շահառուների թիվը՝ 33%-ով: Հիշեցնենք, որ 2022 թվականին շահառուների թիվը կազմել է 29 199, իսկ վերադարձված գումարը՝ 36.5 մլրդ դրամ։
Միաժամանակ, ՊԵԿ-ը հայտնում է, որ 2015-2023 թվականների ընթացքում hիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից օգտվող քաղաքացիներին պետական բյուջեից վերադարձվել է 141.1 մլրդ դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։
26 Հունվար, 2024 19:32
1101
Ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից օգտվելու հնարավորություն կտրվի
30 Ապրիլ, 2026 19:47
Մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2025-ի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 2035 զինծառայող
14 Նոյեմբեր, 2025 10:32
2025 թ․ հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հիփոթեքային վարկի շրջանակում եկամտային հարկի վերադարձի սահմանափակումները
07 Օգոստոս, 2024 15:58
Ստացե՛ք աշխատավարձ Հայէկոնոմբանկի քարտով՝ օգտվելով վարկային գծի առավելություններից
23 Մարտ, 2026 11:18
Վարկը լավն է, երբ այն արժեք է ստեղծում. ԿԲ ներկայացուցիչը օրինակներ է բերում
16 Մարտ, 2026 14:07
Հայտնաբերվել են չլիցենզավորված ֆինանսական ծառայություններ առաջարկող անձինք և կազմակերպություններ. ԿԲ-ն զգուշացնում է
15 Հունվար, 2026 12:41