Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին նախազգուշացում է հայտարարվել

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց բավարարել՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին հայտարարել նախազգուշացում: Միաժամանակ Խորհուրդը տեղեկացնում է, որ Խորհրդի անդամներ Արշակ Վարդանյանը, Քրիստինե Մկոյանը և Էդգար Հովհաննիսյանը դեմ են քվեարկել որոշմանը, Արշակ Վարդանյանն ունի նաև հատուկ կարծիք։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
29 Հունվար, 2024 15:18
279
Դատավորի օգնականը ձերբակալվեց․ Քրեական ոստիկանության բացահայտումը. տեսանյութ
27 Օգոստոս, 2025 12:07
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
26 Հունիս, 2025 15:30
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
20 Մայիս, 2025 15:57