Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունվարի 30-ից Մամիկոնյանց - Վրացական, Ֆանարջյան - Սարկավագի, Այվազովսկու - Տիտոգրադյան, Աթոյան - Այվազովսկու փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
29 Հունվար, 2024 16:49
563