Էկվադորում ավելի քան 4.5 հզ. մարդ է ձերբակալվել

Էկվադորի ոստիկանությունն ու զինված ուժերը ձերբակալել են 4 680 կասկածյալի՝ հունվարի սկզբին բանտերում տեղի ունեցած խռովությունների պատճառով զինված անկարգությունների սկսվելուց հետո: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ձերբակալվել է 4680 մարդ, որոնցից 237-ը՝ ահաբեկչության կասկածանքով», - նշված է գերատեսչության X-ի էջում: Էկվադորի իրավապահ մարմինների ավելի քան 57000 աշխատակից մասնակցել են հանցավորության հակազդման գործողություններին, որոնց ընթացքում առգրավվել է ավելի քան 1,5 հզ. միավոր հրազեն, մոտ 8,3 հզ. պայթուցիկ սարք և ավելի քան 40 տոննա թմրամիջոց:
31 Հունվար, 2024 17:48
318