ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին աճել է 14,6 %-ով՝ կազմելով 269,994 դրամ

ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ․ արդյունքներով աճել է 14,6 %-ով՝ կազմելով 269,994 դրամ։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
2023 թ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 21,6 տոկոս։
Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ-ին կազմել է 208,323 դրամ՝ 2022-ի համեմատ աճելով 11,4 %-ով։
Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 2023-ին 2022-ի համեմատ աճել է 15 %-ով՝ հասնելով 295,132 դրամի։ Տարեկան կտրվածքով դեկտեմբերին աճը կազմել է 4,6 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 15,4 տոկոս:
31 Հունվար, 2024 20:05
650
Հարկերն իջել են, իսկ միջին աշխատավարձն աճել է 66 տոկոսով․ Գևորգ Պապոյան
22 Փետրվար, 2025 13:17
Քաղաքացին կարող է գտնել աշխատանք e-work.am-ում. աշխատավարձը՝ մի քանի հարյուր հազարից մինչև 1 մլն դրամ
13 Փետրվար, 2025 12:19
Նշված հաստիքներում աշխատավարձը կբարձրանա շուրջ 30%-ով․ Տիգրան Ավինյան
12 Փետրվար, 2025 13:17