Որքա՞ն ունեցվածք ունի Էկոնոմիկայի նախկին փոխնախարարը
Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը դեռ 2023թ. մայիսին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը։
Նախկին փոխնախարարը որպես անշարժ գույք հայտարարագրել է․
- միանձնյա սեփականության իրավունքով 1 բնակարան Ռուսաստանում,
- համատեղ սեփականության իրավունքով 1 բնակարան Երևանի Նոր Նորք շրջանում, որոնք տարեվերջին պահպանվել են:
Որպես տարեկան եկամուտ հայտարարագրել է․
- 14 մլն 901 հազար դրամ աշխատավարձ էկոնոմիկայի նախարարությունից,
- 34 հազար դրամ աշխատավարձ հայ-ռուսական համալսարանից։
Անի Իսպիրյանը 3 մլն դրամի և 102 հազար ռուբլու ավանդ ունի բանկում։
2022թ. տարեվերջին նրա բանկային հաշիվներում եղել է՝
- 2 մլն դրամ և 6500 ռուբլի,
- կանխիկ միջոցները կազմել են 10 000 դրամ:
Հիշեցնենք, որ Անի Իսպիրյանն աշխատանքից ազատվել էր, ապա ձերբակալվել. իրավապահ մարմիններն այսօր առավոտից խուզարկություն են իրականացրել Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք այլ անձանց հասցեներում։
31 Հունվար, 2024 20:37
2011
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը կգլխավորի Ղազախստանի հավաքականը
07 Օգոստոս, 2026 20:36
Իսպանիան սպառնում է Իտալիային սահմանային վերահսկողության համար պատասխան միջոցներով
07 Օգոստոս, 2026 17:11
Ղրղզստանի նախագահը և նախարարների կաբինետի նախագահը շնորհավորական ուղերձներ են հղել Նիկոլ Փաշինյանին
06 Օգոստոս, 2026 23:48
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի գործով
02 Փետրվար, 2024 15:49
էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Անի Իսպիրյանին իրավապահները տարել են ՔԿ. Մովսես Հարությունյան
31 Հունվար, 2024 18:29
ԱԱԾ-ն ձերբակալել է Էկոնոմիկայի փոխնախարարին ու վարչության պետին
31 Հունվար, 2024 18:18