Փետրվարի 4-ին՝ ժամը 10։10-ի դրությամբ, Սիսիանի, Մարտունիի , Արարատի, Վայքի, Տավուշի, Սևանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։  Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ «Սաստիկ բքի պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Բքի պատճառով Հարժիս բնակավայրի խաչմերուկից մինչև Գորիս, Շինուհայր բնակավայրից մինչև Տաթև ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Որոտանի լեռնանցքը (Սարավան) կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։

 Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 

647