Այսօր՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով «Հայստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի այն դիտարկմանը, թե տոտալ ձևով փորձում են թիրախավորել հայ ժողովրդին ու նրա պատմությունը, ասաց.

«Պարոն Մանուկյան, դուք էլ ֆեյսբուքյան ձեր գրառումներում հաճախ չէիք զլանում, մարդկանց հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ էիք գրում, այնպես որ ձեր զարմանքն ու վրդովմունքը տեղ չունի: Առնվազն դուք եք թիրախավորել»:

Արձագանքելով Ալեն Սիմնյանին՝ «Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Արմենուհի Կյուրեղյանն էլ ասաց, որ ոմանք թիրախավորում են «Ֆեյսբուք»-ում, ոմանք թքում են ուղիղ երեսին:

Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Տիկին Կյուրեղյան, ես ի տարբերություն ոմանց, իմ սխալն ընդունել ու ներողություն եմ խնդրել, և կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր նույնպես սխալ են գործում՝ չզլանալ, ներողություն խնդրել: Եվ խնդրում եմ այլևս այդ օրինակը չհիշեցնել, այլապես այնքան բան կհիշեցնեմ 109 թե 112 տարեկան ձեր կուսակցության մասին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

872