Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ իրենց ենթակայության ներքո գտնվող  ճանապարհները  հանրապետական և միջպետական ճանապարհներն են, որոնց վրա նախորդ տարվա ամռանից կիրառվել է նոր համակարգ՝ ճանապարհների էլեկտրոնային համակարգ:

«Հանրապետության միջպետական և հանրապետական մեր տիրույթում գտնվող 34 ընկերությունների հետ էլեկտրոնային կառավարում կա, խնդիրների գույքագրման և վերացման ժամկետների, տուգանքների, որը մեծ փոփոխություն է բերել»,- ասաց Սանոսյանը համաձայնվելով, որ ճանապարհաշինությունը պետք է ճիշտ պլանավորվի:

307