
Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է Բորիս Նադեժդինին գրանցել որպես նախագահական ընտրությունների թեկնածու։ Այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի Telegram ալիքում։
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Նադեժդինին աջակցող ստորագրություններից 9147-ը: ԿԸՀ-ն հայտնում է, որ ի պաշտպանություն Նադեժդինի ներկայացված ստորագրություններից վավեր է ճանաչվել 95,587 ստորագրություն, սա բավարար չէ գրանցման համար։
«Համաձայն չեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ. ամբողջ Ռուսաստանում հավաքել եմ ավելի քան 200 հազար ստորագրություն։ Մենք հավաքագրումն անցկացրել ենք բաց և ազնիվ, ամբողջ աշխարհը հետևում էր մեր շտաբի և հավաքագրման կետերի հերթերին:
2024 թվականին նախագահական ընտրություններին առաջադրվելն իմ կյանքի ամենակարևոր քաղաքական որոշումն է: Ես չեմ նահանջում իմ մտադրություններից. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կբողոքարկեմ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանում», - գրել է Նադեժդինը:
Նշենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայանալու են մարտին: