Հայ աթլետները կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներն այսօր երեկոյան կմեկնեն Ստամբուլ, որտեղ կմասնակցեն Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը:
Հավաքականի կազմում ընդգրկված են եռացատկորդներ Լևոն Աղասյանն ու Գոռ Հովակիմյանը, վազորդներ Երվանդ Մկրտչյանը, Ռոման Ալեքսանյանը, Էլլադա Ալավերդյանը, Գայանե Չիլոյանը, հեռացատկորդներ Յանա Սարգսյանը և Գոռ Բեգլարյանը:
Աթլետները մրցավայր կմեկնեն Գրիգոր Բարսեղյանի և Արսեն Պետրոսյանի գլխավորությամբ:
Համապատասխան արդյունքներ ցույց տալու դեպքում հայ մարզիկներն իրավունք կստանան մասնակցելու նաև Գլազգոյի փակ մարզասրահում մարտի 1-3-ը անցկացվելիք աշխարհի ձմեռային վարկանիշային առաջնությանը:
08 Փետրվար, 2024 20:40
1012
Աթլետիկայի համաշխարհային ասոցիացիան հրաժարվել է ընդունել ՄՕԿ-ի առաջարկը
08 Մայիս, 2026 18:19
Պարաաթլետիկայի աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն են սկսել Հայաստանի պատվիրակները
30 Սեպտեմբեր, 2025 10:09
Հայաստանի պարաաթլետիկայի հավաքականը Ճապոնիայում կմասնակցի աշխարհի վարկանիշային առաջնությանը
14 Մայիս, 2024 22:19