Փետրվարի 7-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 59-ամյա Մխիթար Վ․-ն իր վարած Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, հետադարձ կատարելու ժամանակ վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 69-ամյա Սամվել Մ․-ին։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

632