Հրդեհ է բռնկվել Սիս գյուղի մանկապարտեզում. երեխաները տարհանվել են
Այսօր՝ փետրվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Սիս գյուղի մանկապարտեզում:
Մինչ հրշեջների ու պարեկների ժամանումը՝ մանկապարտեզի տնօրինությունն ու աշխատակիցները տեղի ուժերով երեխաներին տարհանել են:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանիքում գտնվող էլեկտրական ջրատաքացուցիչի հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ:
Shamshyan.com
13 Փետրվար, 2024 15:52
666
Հրդեհ Գառնի գյուղում
01 Հունիս, 2026 20:11
Հրդեհ Նալբանդյան-Նոր Արտագերս ավտոճանապարհին․ մեքենան ամբողջությամբ այրվել է
25 Մայիս, 2026 21:44
Հրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը
24 Մայիս, 2026 13:10
Արմավիրում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել
28 Մարտ, 2023 03:53
Ուլյանովսկի մարզի մանկապարտեզում զինված տղամարդը սպանել է երկու երեխայի և դայակին
26 Ապրիլ, 2022 18:44
Մի քանի երեխա շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ մանկապարտեզում թունավորման դեպքից
09 Հունիս, 2021 17:37