Լիբանանի վարչապետն օգոստոսի 5-ը համազգային սգո օր է հայտարարել
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբն օգոստոսի հինգը համազգային սգո օր է հայտարարել երկրի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստատեսությանը:
Հիշեցնենք, որ հզոր պայթյուն է տեղի ունեցել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի հարևանությամբ:
Ինչպես հաղորդում են ականատեսները, պայթյունի ալիքը տարածվել է հարակից բնակելի տների վրա՝ կոտրելով շենքերի պատուհանները:
Վերջին տվյալների համաձայն՝ պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ մահացել է, հարյուրավորները՝ վիրավորվել: Նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նավահանգստի տարածքում հայտաբերվել են վեց զոհերի մարմինները:
05 Օգոստոս, 2020 03:55
1050
Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում ՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ
16 Հունիս, 2026 23:38
Ողբերգական վթար Արարատի մարզում․ վիրավորներից 3-ը անչափահաս են
16 Հունիս, 2026 23:07
Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդությունը կքննվի վաղը
16 Հունիս, 2026 22:52