Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 16-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 43, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 18, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 9, հոգեկան ներգործության՝ 7, թմրանյութի իրացման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու և շորթման՝ 3-ական, վստահված գույքը հափշտակելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու ու զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչերի՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, ավտոմեքենայի գողության, բնակարանային գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման, ընտանեկան բռնության, թմրամիջոցի մաքսանենգության, փաստաթղթեր կեղծելու, պետական սահմանն ապօրինի հատելու, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ արդյունահանելու, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ինքնիրավչության և ծնողներից կամ այլ անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունները, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ավազակության և ավտոմեքենայի գողության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 2 մարդ զոհվել է, 69-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

212