ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երևի կհիշեք, որ այս տարեսկզբին ատելության ու անհանդուրժողականության ալիք էր բարձրացել հնդիկ ժողովրդի հանդեպ, ինչն արտացոլվում էր որոշ ԶԼՄ-ներում (չեմ ուզում ենթադրել, որ ուղղորդվում էր որոշ ԶԼՄ-ների կողմից)։

 Ահա այդ օրերին մի աշխատանքային օր սովորույթի համաձայն պատահական ռադիոալիք որսացի տան ճանապարհին՝ հետո պարզեցի, որ Ռադիո ԱՎՐՈՐԱ-ն էր, ու որպեսզի գրառումս կոռեկտ լինի՝ նողկալի անվանեմ լսածս․ հնդիկների հանդեպ ատելության խոսքի չափաբաժինը պարզապես անտանելի էր։

 Բնականաբար դիմեցի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով՝ ուսումնասիրելու տվյալ հաղորդումը։ Այսօր տեղեկացա, որ դեպքի առթիվ կիրառվել է վարչական տույժ ԶԼՄ-ի նկատմամբ։

Ուզում եմ առիթն օգտագործել և իմ նախկին գործընկերներին խնդրել ու հորդորել նրբանկատ լինել իրենց աշխատանքի ընթացքում, հատկապես երբ խոսքը ՀՀ-ում բնակվող այլազգի ներկայացուցիչներին է վերաբերում։

Հայաստանին երբեք հատուկ չեն եղել միջէթնիկական կոնֆլիկտները, ազգային խտրականության հիմքով բախումները։ Ազգային փոքրամասնությունները մեր երկրում ապրել են՝ ինչպես տանը։ Նման կոնֆլիկտները խորթ են մեզ»:

431