Հայաստանի բանկերն արդեն գրեթե ամբողջությամբ ավարտել են ֆինանսների նախարարության վերահսկողությամբ իրենց հաշվեկշռից արցախցիների վարկերի դուրսգրումը։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

 

Հիմա արդեն ոչ թե բանկերը, այլ պետությունը (ֆինանսների նախարարությունը) պետք է որոշի, թե Արցախում վերցրած որ վարկերը կներվեն, և որ վարկառուներից են պահանջելու վճարել։

 

Բանկերը դուրս են գրել Արցախում տրամադրված բոլոր վարկերը՝ մոտ 315 մլրդ դրամ։ Դրանց 30%-ը բանկերն իրենց հաշվին են դուրս գրել, իսկ մնացած 70%-ը խոստացել է փոխհատուցել Ֆինանսների նախարարությանը՝ նրանց պետական պարտատոմսեր տրամադրելով շուկայական տոկոսադրույքով (մոտ 10%) և 10 տարի ժամկետով:

 

Ազատյանը նշել է, որ գործընթացի մեծ մասն ավարտվել է դեկտեմբերի վերջին, Ֆինանսների նախարարությունից պարտատոմսերը ստացել են անմիջապես կամ գրեթե անմիջապես։ Վարկերի մի փոքր մասը (մոտ 5%) բանկերը հետաձգել են մինչև փետրվար (առաձին դեպքերում՝ մինչև մարտ)։ Գործընթացը լիովին կավարտվի մինչև ապրիլ, երբ բանկերը սկսեն տարեկան հաշվետվություններ կազմել։

 

Նշենք, որ ֆինանսների նախարարությունը, ստանալով այս վարկային պորտֆելը, պետք է ստուգի այն, և եթե կասկածելի գործարքներ հայտնաբերի (օրինակ՝ խոշոր վարկեր առանց գրավի կամ շատ փոքր գրավով), ապա կարող է պահանջել, որ դրանք մարվեն։

4760