ՌԴ ՆԳՆ-ն գաղութում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարել քրեական հոդվածով՝ նրա դեմ նոր քրեական գործ հարուցելու կապակցությամբ։

«Նավալնի Օլեգ Անատոլևիչ. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է տվյալների բազայում:

Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ Օլեգ Նավալնիի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, սակայն չեն նշել, թե ինչ հոդվածով է այն հարուցվել։

487