Զինծառայողները բաժանվում են 2 խմբի. առաջինը դա մարտական գործողությունների պլանավորման իրականացման և վերահսկման գործառույթներ ունեցողներն են, երկրորդը՝ զինվորականները, որոնք ոչ մարտական բնույթի գործառույթներով են զբաղվում: Այս մասին այսօր Ազգային ժողովում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ փոխնախարար Կարեն Բրուտյանը:
«Այս նախագիծը վերաբերում է այն անձանց, որոնք անմիջականորեն ներգրավված չեն մարտական գործողությունների պլանավորմանը, կիրառմանը և վերահսկմանը: Այսինքն՝ հիմնականում ապահովման կամ սպասարկման գործառույթներում ներգրավված զինծառայողներ են, որոնք իրենց աշխատանքի բնույթով պետք է լինեն զինծառայող: Այս մարդիկ չեն հանձնելու շարային ատեստացիա, նրանք հանձնելու են մասնագիտական ատեստացիա»,- նշեց Կարեն Բրուտյանը:
Մանրամասները տեսանյութում