Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մոտ ժամանակներս կարող է հանդիպել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ այս մասին հայտնում է թուրքական TRT World հեռուստաալիքը X սոցիալական ցանցում։

Հրատարակությունը նշում է, որ Էրդողանը հանդիպման հրավեր է ստացել Ռամայի Անկարա կատարած այցի ժամանակ։ Նա ասել է, որ մոտ օրերս տեղի կունենա բարձր մակարդակի զրույց, որին կմասնակցի Զելենսկին։ Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ հանդիպումը կանցկացվի Հարավարևելյան Եվրոպայի երկրների գագաթնաժողովի շրջանակներում։

Ռաման ընդգծել է, որ Էրդողանը համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Էրդողանի և Զելենսկու նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 7-ին Ստամբուլի Վահդեթթին առանձնատանը։ Հանդիպումից հետո Թուրքիայի ղեկավարն ասել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել բանակցությունների միջոցով Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։

291