Չինաստանը հսկայական երկիր է տարբեր կլիմայական պայմաններով և վերջին օրերին նկատվում են ծայրահեղ հիդրոօդերևութաբանական երևույթներ: Նույն օրվա ընթացքում դիտվեցին շատ ցածր ջերմաստիճաներ, ավազային և ձյան փոթորիկներ, կարկուտ ու շատ տաք եղանակ։ Եվ այս ամենը միաժամանակ։ Տեղեկությունը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Չինաստանում գրանցվել է նաև երբևէ դիտված ջերմաստիճանի ամենամեծ տարբերությունը։ Փետրվարի 18-ին դիտվել է ծայրահեղ ջերմաստիճան՝ -52,3°C-ից +38°C: Տարբերությունը 90,3°C, ինչը կլիմայի նոր համաշխարհային ռեկորդ է և գերազանցում է ԱՄՆ-ում 1954 հունվարին դիտված ռեկորդին 1°C-ով:
Չինաստանի հեռավոր հյուսիսարևմտյան Սինցզյան նահանգի Ֆույուն շրջանի Տուորհոնգ քաղաքում ջերմաստիճանը գերազանցել է 64 տարվա ռեկորդը՝ 48 ժամվա ընթացքում -1,6°C-ից իջնելով մինչև -52,3°C: Ամենացածր ջերմաստիճանը տվյալ բնակավայրում եղել էր -51,5°C, որը գրանցվել է 1960 թվականի հունվարի 21-ին։
Չինաստանի հարավ-արևելյան Բադու քաղաքում այդ նույն օրը գրանցվել է +38°C գերազանցելով նորման 17 աստիճանով:
Միևնույն ժամանակ կենտրոնական Չինաստանը գտնվում է ցուրտ և տաք եղանակի բախման առաջնագծում՝ ստեղծելով շատ ուժեղ կոնվեկտիվ պրոցեսներ, որոնց քամու պոռթկումները հասել են 45 մ/վ: