Ուկրաինան ևս մեկ բնակավայր է կորցրել

Ուկրաինան հաստատում է ևս մեկ բնակավայրի կորուստը։
«Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները դուրս են բերվել Լաստոչկինո բնակավայրից՝ հետագա կազմակերպված պաշտպանությունն իրականացնելու և արևմտյան ուղղությամբ թշնամու ուժերի առաջխաղացումը կանխելու նպատակով»,- հայտարարել է Ուկրաինայի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Լիխովոյը։
Ռուսական ռազմական գերատեսչությունը իր հերթին հայտնել է, որ Ավդեևսկի ուղղությամբ առաջնագծում ստորաբաժանումների վիճակը շարունակում է բարելավվել։
26 Փետրվար, 2024 20:44
1080