Նոյեմբերի 4-ին, ժամը 18:00-ի եւ 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության: Արկերից մեկն ընկել է փողոցում՝ բեկորային վնաս հասցնելով ավտոմեքենաներին, ինչպես նաեւ դիմահայաց հարեւան շինությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի եւ այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաեւ օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական խումբը ստիպված է եղել պատսպարվել հարեւան շենքերից մեկի ռմբապաստարանում:

«Արմենպրես»-ի թղթակիցը հայտնում է նաեւ, որ Ստեփանակերտի՝ երեկոյան ժամերի հրետակոծության ընթացքում արկերից մեկն ընկել է բնակելի առանձնատան բակում` վնասելով քարե պարիսպը, ինչպես նաեւ պայթյունի ալիքը կրնկահան է արել դռներն ու փշրել պատուհանները: Տանը գտնվել է վատառողջ տարեց մարդ եւ որդին: Բարեբախտաբար որդին միայն քերծվածքներ է ստացել:

1905