Եվրամիությունը պետք է անցնի պատերազմական տնտեսության ռեժիմին՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության ֆոնին։ Այս մասին հայտարարել է արդյունաբերության եվրահանձնակատար Թիերի Բրետոնը, փոխանցում է ERR-ն։

«Մենք պետք է անցնենք պատերազմական տնտեսության ռեժիմի, որպեսզի ապահովենք այն, ինչ պետք է Ուկրաինային, ինչպես նաև մեր անվտանգության համար»,- նշել է քաղաքական գործիչը։

Հանձնակատարի առաջարկները ներառում են ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքի սխեմայի եվրոպական տարբերակի ստեղծումը, որի շրջանակներում ԱՄՆ-ն օգնում է այլ կառավարություններին զենք գնել ամերիկյան սպառազինության ընկերություններից:

Մեկ այլ առաջարկ թույլ կտա ԵՄ-ին ստիպել սպառազինության եվրոպական ընկերություններին ճգնաժամի ժամանակ առաջնահերթություն տալ եվրոպական պատվերներին:

Բրետոնի առաջարկները ներառում են 1,5 միլիարդ եվրոյի պաշտպանական ներդրումներ մինչև 2027 թվականը: Եվրահանձնակատարը նաև կոչ է անում ԵՄ անդամ երկրներին համաձայնության գալ 100 միլիարդ եվրոյի համատեղ վարկի շուրջ։

454