Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը չորեքշաբթի պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

«Այցի ընթացքում Հասանովը նախատեսում է մի շարք հանդիպումներ ունենալ, ինչպես նաև այցելել Թուրքիայի ռազմական օբյեկտներ և ձեռնարկություններ»,–հայտնում են նախարարությունից։

465