Freedom House-ը հայտարարություն է տարածել ադրբեջանական «Toplum TV» հեռուստաընկերության դեմ իրականացվող ճնշումների վերաբերյալ։

«Սա Ալիևի ռեժիմի վերջին անընդունելի հարձակումն է երկրում քննադատական, անկախ ձայների վրա:

Այսօր կալանավորված ավելի քան 10 աշխատակիցները, ինչպես հաղորդվում է, միանում են Ադրբեջանում լրատվամիջոցների տասնյակ այլ աշխատակիցների, որոնց հետապնդում են իրենց հաղորդումների համար:

Մենք կշարունակենք ուշադիր հետևել քաղաքացիական հասարակության, ակտիվիստների և անկախ լրատվամիջոցների դեմ Ալիևի վարչակարգի արշավին և կոչ կանենք ժողովրդավարական կառավարություններին պատասխանատվության ենթարկել ռեժիմին ռեպրեսիաների այս ալիքի համար»,- նշված է հայտարարության մեջ։

306