Ռուդոլֆ Գարբոյանն օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեկնարկել է հաղթանակով

Իտալիայի Բուստո-Արիսցիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Հայ բռնցքամարտիկը 1/16 եզրափակչում մենամարտել է Սինգապուրի ներկայացուցիչ Խուան Տաո Վիի հետ և հաղթել 5-0 հաշվով։
Գարբոյանը հաջորդ մենամարտն անցկացնելու է մարտի 10-ին։ Նրա մրցակիցը լինելու է ադրբեջանցի Նիջատ Հուսեյնովը։
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել 11 բռնցքամարտիկով։ Համաշխարհային վարկանիշային մրցաշարին հայտավորվել են 113 երկրի բռնցքամարտիկներ: Այս տարի Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն կիսաեզրափակիչ դուրս եկած բռնցքամարտիկները։
07 Մարտ, 2024 17:57
872
Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
07 Մարտ, 2024 03:55
Կյանքից հեռացել է հայ կինոօպերատորական դպրոցի լավագույն ներկայացուցիչներից Ռուդոլֆ Վաթինյանը
02 Հունվար, 2021 23:02
Մեր զինվորներն այսօր հրաշքներ են գործում. Ռուդոլֆ Խառատյան (տեսանյութ)
26 Հոկտեմբեր, 2020 17:56
Բռնցքամարտիկ Ռուդոլֆ Գարբոյանի հաջորդ մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչն է
07 Մարտ, 2024 03:55