Հրդեհ Գյումրիում․ 3 ամսական երեխային տարհանել են 2-րդ հարկի բնակարանի պատուհանից
Մարտի 8-ին, ժամը 14:59-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկի փողոցի թիվ 10 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է բնակարանի խոհանոցը (6 քմ)՝ գույքով։
Փրկարարներն օպերատիվորեն կանխել են հրդեհի հետագա տարածումը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանից տարհանել երեք ամսական երեխայի։
08 Մարտ, 2024 21:27
595
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարան ձեռք բերելու 502 հավաստագիր է տրամադրվել
24 Հունվար, 2025 10:07
Որ ընտանիքները կարող են դիմել ԼՂ բնակարանային պետական աջակցության ծրագրից օգտվելու համար
07 Հունվար, 2025 13:12
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից ավելի քան 300-ը բնակարանների գնման հավաստագրեր են ստացել
02 Հունվար, 2025 14:09
Քարահունջ գյուղում անասնակեր է այրվել
04 Փետրվար, 2025 17:04
Հրդեհ է բռնկվել «Ծիրան» սուպերմարկետի «Ford Transit»-ում
04 Փետրվար, 2025 15:49
Հրդեհ Գորիս քաղաքում․ փրկարարները կանխել են դրա տարածումը
04 Փետրվար, 2025 10:20