«Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամիսների ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, ովքեր ցավոք սրտի կորցրել են հարազատներ: Խոսեք, բարձրաձայնեք, պատմեք համացանցում այդ վարակի և հետևանքների մասին, քանի որ շատերը չեն պատկերացնում լրջությունը և ցավոք մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում: Խոսեք......որ կանխենք...

Վերջին օրերին նոր դեպքերի քանակը 2000-ից չի նվազում, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Բուժանձնակազմն էլ երկու ֆրոնտով է պայքարում, վիրավորների կյանքի և կորոնավիրուսով վարակվածների:

Հ.Գ. խնդրում եմ չասեք հսկել է պետք, հսկողների զգալի մասը առաջնագծում են, մենք պետք է ամուր պահենք թիկունքը, որ վարակը առաջնագիծ չհասնի»;

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱՆ խորհրդական Աշոտ Սարգսյանը:

324