Դեռևս 2022 թվականի մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Ձայնագրության «հերոսը» Ավետիք Չալաբյանն էր, որը ցանկանում էր յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամի դիմաց լրացնել ընդդիմության շարքերը։
Նշված հրապարակման հիման վրա հետագայում քրեական գործ բացվեց, որով մեղադրվում էր Ավետիք Չալաբյանը։ Նշված գործի շրջանակներում մեղադրվող Չալաբյանը հետագայում կալանավորվեց և շուրջ մեկ ամիս մնաց կալանքի տակ։
Ուշագրավ է, որ յուրաքանչյուր ուսանողի համար 1000 դրամ գլխագին նշանակող Չալաբյանը երեկ հայտարարել է, թե պատրաստ է այս իշխանության դեմ շարժում ձևավորել ու առաջնորդել այն, ավելին՝ պատրաստ է վերցնել վարչապետ լինելու բեռը։
Հետաքրքիր է, թե որքան է այս անգամ Չալաբյանը պատրաստվում առաջարկել յուրաքանչյուր ուսանողին, բացառված չէ, որ նախկինից դասեր քաղելով 1000 դրամից ավել առաջարկի։
Աղբյուր՝ medianews.site