«Արծվի թևերի» մոտ բեռնատարը վթարային իրավիճակ է ստեղծել և բախվել «Մերսեդես G500»-ին

Այսօր՝ մարտի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում, «Արծվի թևերի» մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հայկ Պողոսյանի վարած Mercedes G500 և Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Հրայր Մհերյանի վարած ZIL մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով ՊԾ կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ըստ նախնական տեղեկություն վթարի մեղավորը եղել է ZIL-ի վարորդը ով փորձել է շրջադարձ կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել մյուս վարորդի համար, ինչ էլ դարձել է վթարի պատճառ։
16 Մարտ, 2024 17:29
1070
Երևանում «Մերսեդես» է այրվել
19 Հունիս, 2025 20:20
Վրաերթի ենթարկված 66-ամյա տղամարդը մահացել է
26 Մարտ, 2025 12:02
«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին
18 Հունվար, 2025 16:04
Երևանում բախվել են Mercedes G500–ն ու Toyota Land Cruiser-ը. կա վիրավոր
08 Փետրվար, 2022 03:12